Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում նոր՝ 61-րդ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ քննադատելով ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը։ Էրդողանը նշել է, թե անհիմն է համեմատություն տանել իր դատվածության եւ ներկայումս «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործերով անցնող մեղադրյալների միջեւ, եւ պնդել, որ ինքը դատապարտվել է ընդամենը բանաստեղծություն արտասանելու համար՝ խորհրդարանի ամբիոնից կրկին արտասանելով այդ տողերը։
«Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները մեր սրերն են, գմբեթները մեր սաղավարտներն են, իսկ հավատացյալները մեր զիվորներն են»,-կրկնել է Էրդողանը՝ շեշտելով, որ այս տողերի համար 14 տարի առաջ իրեն 10 ամիս ազատազրկման են դատապարտել։
Նշենք, որ 1997-ի դեկտեմբերի 12-ին Էրդողանը Թուրքիայի Սիիրթ քաղաքում կարդում է վերոնշյալ բանաստեղծությունը, որի համար դատապարտվում է 10 ամիս կալանքի։ Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանտում անկացրել է մոտ 4 ամիս՝ 1999 մարտի 26-ից մինչեւ հուլիսի 24-ը։
No comments:
Post a Comment