Panorama.am. 20-7-2011- Իրանի Մեջլիսի 200 պատգամավորների ստորագրությամբ խորհրդարանի նախագահության քննարկմանն է ներկայացվել ամերիկացի 26 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամաբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նախագիծը:Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Պաշտոնյաների թվում են ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ, որոնք տարբեր ժամանակներում մասնակցել են Իրաքում և Աֆղանստանում ծավալված ռազմական գործողություններին, բանտերում խախտել են մարդու իրավունքները, մասնակցել` քաղաքացիական անձանց սպանություններին:
Հիշեցենք, որ ԱՄՆ և ԵՄ-ն տարվա ընթացքում մի շարք պատժամիջոցներ են կիրառել իրանցի պաշտոնյաների և իրանական մի շարք ընկերությունների նկատմամբ:
ԱՄՆ կառավարության հունիսի 24-ի կայացրած որոշման համաձայն` Իրանի պաշտպանության նախարարության և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմամթերքը Սիրիա առաքելու մեղադրանքով պատժամիջոց կիրառվեց իրանական «Իրան Էյր» ավիաընկերության նկատմամբ, նույն օրը ԵՄ-ն Սիրիայի ներքին գործերին միջամտելու և ընդդիմադիրներին ճնշելու մեղադրանքով պատժամիջոցի ենթարկեց իրանցի 3 բարձրաստիճան զինվորականի` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաաֆարիին, ԻՀՊԿ Ղոդսի ուժեր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին և հետախուզության գծով ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Հոսեյն Թայեբին:

No comments:
Post a Comment