Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նախ ընդունել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը, որից հետո տեղի է ունեցել հանդիպումը նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններն ու Կովկասում տեղի ունեցող զարգացումները։
Դեռեւս մանրամասն տեղեկություն չկա հանդիպման մասին, ինչպես նաեւ հայտնի չէ, թե որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։
No comments:
Post a Comment