Ուղղափառ եկեղեցուն պատկանող ունեցվածքը չի տրվի ուրիշին, անգամ եթե այդ ուրիշին է պատկանել մինչեւ վրացականացվե՞լը
«ԱԶԳ», 13-07-2011- Վրաստանում կրոնական համայնքներին որպես հանրային իրավունքի սուբյեկտ գրանցվելու հնարավորություն տվող քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները, որ սկզբում վրացական եկեղեցին մեկնաբանում էր որպես հենց եկեղեցու դեմ գնացող քայլ, կամաց-կամաց ակնհայտ են դարձնում այլ բոլոր նկրտումներն ու վախերը, որ փորձում էին թաքցնել այդ փոփոխություններին դեմ գնացողները: Իսկ այդ ամենի պատճառն աշխարհի պես հին է ու վերաբերում է զուտ ունեցվածքային խնդիրների, եւ ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես կրոնական խնդիր:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 11-ին վրաց եկեղեցու սուրբ սինոդը հավաքվել էր ու քննարկել հենց վերը նշված հարցը, սակայն կայացված որոշման մասին հայտնի է դարձել նույն օրը` ուշ երեկոյան: Ըստ «Գրուզիա օնլայն» կայքէջի, սինոդը «ընդհանուր դժգոհություն է հայտնել» օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, նշելով, թե վրաց եկեղեցու եւ հանրության հետ խորհրդակցություն չի եղել, մինչդեռ Վրաստանի խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրերին հրապարակավ հայտարարեցին, որ այդպիսի խորհրդակցություններ տարվել են, ավելին, վրաց եկեղեցին տեղյակ է եղել նախատեսվող փոփոխություններին:
Այդուհետեւ սինոդի որոշմամբ, «օրենքի առաջ բոլոր կրոնների ներկայացուցիչների հավասարության» դեկլարատիվ ընդգծումից հետո Վրաստանի իշխանություններին կոչ է արվում «կառավարական բանակցություններ սկսել վրաց եկեղեցու` երկրի սահմաններից դուրս կարգավիճակի ու ունեցվածքային հարցերի առնչությամբ», նաեւ «հարկ է, որ պետությունն ակտիվացնի իր գործունեությունը Վրաստանի սահմաններից դուրս գտնվող վրացական ազգային ու հոգեւոր մշակույթի հուշարձանների պահպանման ու խնամքի ուղղությամբ»:
Հստակ է, թե այս պարագայում ինչ նկատի ունի, ավելի շուտՙ ինչ ցանկություններ ունի վրաց եկեղեցու սինոդը, բայց սինոդի որոշման եւս մեկ դրույթ ուղղակի ցնցող է, որով Վրաստանի կառավարությունից պահանջվում է «անվավեր ճանաչել վրացական պետականության անկախության կորստից եւ եկեղեցու ավտոկեֆալիայից հետո մինչեւ պետական անկախության վերականգնումը ընկած ժամանակահատվածում իրականացված կրոնական քաղաքականությունն ու այլ գործողությունները»: Այս դրույթը հստակորեն ոչ միայն մեկնաբանության կարիք ունի, այլեւ մի տեսակ պետության մեջ պետության փոխարեն որոշումներ կայացնելու դրսեւորում, որն, ի դեպ, բնավ էլ հստակ չէ իր ձեւակերպումներում:
Սինոդի որոշման մեկ այլ դրույթով էլ կառավարությունը պարտավորված պետք է լինի կրոնական բոլոր հարցերում խորհրդակցել պատրիարքարանի հետ, միեւնույն ժամանակ հավատացյալներին կոչ անելով հանդարտություն պահպանել ու ինքնակամ գործողություններ չանել:
Այս ամենի հետ սինոդի մասնակիցները մամուլին հայտարարել են, թե հնարավոր են նոր «լրացումներ» քաղօրենսգրքի արդեն իսկ հայտնի փոփոխություններում, ընդ որում, իբր Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան պատրիարքարանում հայտարարել է, թե օրակարգում չկա որեւէ ունեցվածք կրոնական համայնքներին վերադարձնելու հարց:
Մյուս կողմից, պնդումները, թե քաղօրենսգրքի փոփոխություններով հավասարեցում չի արվել վրաց եկեղեցու եւ մյուս կրոնական համայնքների միջեւ, զուտ ծիծաղելի են եւ ընդհանուր աղմուկի մեջ միայն առավել սրում են իրավիճակը, քանի որ այդպիսի նպատակ ու ցանկություն անգամ չեն ունեցել ո՛չ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին, ո՛չ հրեական համայնքը, ո՛չ մուսուլմանները, ո՛չ էլ մյուսները: Վրաց պատրիարքարանի ներկայացուցիների այսօրինակ մեկնաբանությունները առավելապես մատնացույց են անում ասելիք չունենալու հանգամանքը, քան իրականությունը:
Իսկ որ պատրիարքարանի ներկայացուցիչներից ոմանք ընդունված փոփոխություններում «թաքուն սպառնալիք» են տեսնում, պատճառաբանվում է այն մեկնաբանություններով, թե «հայկական կողմը հայտարարում է, որ իրեն է պատկանում Վրաստանի տարածքում 600 եկեղեցի, որոնցից 6-ը պահանջվում է վերադարձնել անմիջապես»: Հայկականի կողքին բերվում է նաեւ ադրբեջանականի օրինակը, թե «Սաինգիլոյում (Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական վրացական տարածքՙ ըստ նույն աղբյուրի) վրացիներին արգելում են մտնել եկեղեցի»: Զուտ հանուն արդարության պետք է պատրիարքարանի ներկայացուցիչերին հիշեցնել, որ այն պայմանները, որոնցում Վրաստանում ապրում են հայերն ու ադրբեջանցիները, ոչնչով չեն տարբերվում, շատ հարցերում ավելի վատթար են «պատմական վրացական տարածքի» իրականությունից:
Ունեցվածքը ուրիշներին չտալու մասին, արդեն հրապարակավ, հայտարարել է սինոդի որոշում կայացնելու օրը նաեւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, թե վրաց կառավարությունը բնավ էլ մտադիր չէ քննարկել «որեւէ մեկին ուղղափառ եկեղեցու ունեցվածքը տալու հարցեր»: Նշենք, որ գոնե վերջին տասնամյակներում անընդհատ շրջանառվող «վիճահարույց» ներկայացվող եկեղեցիների պարագայում ուղղափառ եկեղեցին անելիք չունի, քանի որ ինչպես Թբիլիսիում գտնվող 5, այնպես էլ Ախալքալակի մեկ հայկական եկեղեցիները գտնվում են պետության հաշվեկշռում:
Գիլաուրին նաեւ հայտարարել է, թե կառավարությունը պատրաստ է աջակցել վրաց եկեղեցուն այլ երկրներում կարգավիճակ ստանալու հարցում, ինչպես նաեւ համաձայն է սինոդի` համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, որը «կհետեւի վրաց եկեղեցու հետ սահմանադրական պայմանագրի կատարմանը»: Վերջինն, ամենայն հավանականությամբ, դառնալու է վրաց եկեղեցու այն պաշտոնական ամբիոնը, որտեղ ամենայն ջանք կգործադրվի հակադրվելու կրոնական այլ համայնքներին ընդառաջ հարցերին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment