Thursday, July 21, 2011

Թուրք–ադրբեջանական բախում «Ալ Կաիդայում». թուրք առաջնորդին կախել են

Tert.am. 21-7-2011- «Թալիբան» շարժումը մահապատժի է ենթարկել «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներից, ազգությամբ թուրք Սերդալ Էրբաշին։
Ինչպես գրում է թուրքական «Թարաֆ» օրաթերթը, «Էբուզեր» մականունով հայտնի ծնունդով Քոնիայից Էրբաշին կախաղան են բարձրացրել «Թալիբան» շարժման երկու ադրբեջանցի անդամների սպանելու համար։
Սերդալ Էրբաշն իր «ահաբեկչի» կարիերան սկսել է 16 տարի առաջ Չեչնիայում։ Որոշ տարաձայնություններ ունենալով «Կովկասի էմիրություն» խմբավորման հետ՝ «Էբուզերը» մեկնել է Աֆղանստան և միացել «Ալ Կաիդային»։
Սերդալ Էրբաշը համարվում էր «Ալ Կաիդայի» բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը և Թուրքիայի գծով պատասխանատուն։

No comments:

Post a Comment