Tert.am. 21-7-2011- ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 43 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումը, որը Թուրքիային կոչ է անում իրենց օրինական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները և դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։Վերոնշյալ կոնգրեսականներն առաջարկել էին ԱՄՆ ԱԳՆ–ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում կատարել փոփոխություն, որի ձևակերպումները համահունչ են վերջերս ԱՄՆ Կոնգրես մտցված 306 բանաձևին։
Հիշեցնենք, որ 306 բանաձևը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաև հայերին, ասորիներին, հույներին և մյուս քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։
No comments:
Post a Comment