Աղբյուրի համաձայն` սենատի եվրամիության հարցերով հանձնաժողովի պատրաստած հիշյալ զեկույցում մասնավորապես ասված է. «Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը Ֆրանսիայի շահերից չի բխում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Թուրքիան կարևոր երկիր է, որն աստիճանաբար վերածվում է աճող ազդեցիկ ուժի, թե տնտեսապես և թե մշակութապես»:
Զեկույցը դատապարտում է հակաթուրքական հայտարարություններով հանդես եկող ֆրանսիացի քաղաքական գործիչներին` պատճառաբանելով, որ այդ հայտարարությունները երկարաժամկետ վերականգնում պահանջող վնասներ են հասցնում երկկողմ հարաբերություններին:
Նշվում է նաև, որ, թեև վերջին տարիներին Թուրքիայում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, այդուամենայնիվ, եվրոպական չափանիշներին հասնելու համար Անկարայից դեռ լրացուցիչ ջանքեր կպահանջվեն:

No comments:
Post a Comment