Thursday, July 21, 2011

ԵԽԽՎ պատվիրակությունն այցելել է Բաքվի հայկական եկեղեցի

Tert.am. 21-7-2011- Այցով Ադրբեջանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամներն այցելել են Բաքվի հայկական եկեղեցի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, ասել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը։
Սուլեյմանովը նշել է, թե հայկական եկեղեցի այցելելուց հետո եվրոպացի խորհրդարանականները ևս մեկ անգամ համոզվել են, որ «Ադրբեջանում գոյություն չունի կրոնական և ազգային խտրականություն»։

No comments:

Post a Comment