Wednesday, July 20, 2011

Էրդողանն արգելել էր կին նախարարին բաժանվել ամուսնուց

News.am. 20-7-2011- Թուրքիայի ազգաին կրթության առաջին կին նախարար Նիմեթ Չուբուքչուն նախարարի պաշտոնը կորցնելուց անմիջապես հետո արագ բաժանվեց իր 22 տարվա ամուսնուց, ինչը Թուրքիայում խոսակցությունների տեղիք տվեց։
Թուրքական ODA TV կայքը նշում է, թե տարբեր խոսակցություններ վկայում են, որ Էրդողանն արգելել էր Նիմեթ Չուբուքչուին բաժանվել ամուսնուց, երբ նա զբաղեցնում էր նախարարի պաշտոնը։ Այս վարկածը հիմնավորվում է նրանով, որ Նիմեթ Չուբուքչուն եւ ամուսինը երկար ժամանակ առանձին են ապրել։ Իսկ նոր կառավարության կազմը հայտնի դառնալուց հետո արդեն նախկին նախարար Նիմեթ Չուբուքչուն ամուսնուց բաժանվելու համար դիմեց դատարան եւ զարմանալի արագությամբ դատական գործընթացն ավարտվեց մեկ օրում։
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացասական է վերաբերվում նման դեպքերին եւ նախկինում եւս մի նախարարի թույլ չէր տվել բաժանվել։

No comments:

Post a Comment