Այդ քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ 5 տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի պատվիրակությունը, որը դրական է գնահատել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի համապատասխան զեկույցը:
ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ քննարկման թեման Հայաստանի համար ոչ միայն ծանրագույն հումանիտար խնդիր է այլ նաեւ մեծագույն անվտանգության հարց:
Նա ներկաներին հիշեցրել է, որ դեռեւս 90-ականների սկզբին Հայաստանին պարտադրած պատերազմի արդյունքումը երկիրն ապաստան է տրամադրել տասնյակ հազարավոր հայ փախստական երեխաների, որոնց նկատմամբ կիրառվել է բիրտ ուժ, իսկ նրանց հիվանդանոցները, մանկապարտեզները եւ դպրոցներն ագրեսորի կողմից ենթարկվել են կանոնավոր հրետանակոծման ու հրթիռակոծման:
Դեսպանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մշտապես իր ուշադրության կենտրոնում պահի երեխաների նկատմամբ հանցագործություններ ու ոտնձգություններ կատարողներին` նրանց հանդեպ կիրառելով պատժամիջոցներ:
No comments:
Post a Comment