Ինչեւէ, մեջբերենք Հասանովի միտքը. «Ադրբեջանում տիրող իրավիճակը` ազատ խոսքի եւ ընդդիմության մասով, գնահատվում է ամբողջ աշխարհի կողմից: Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը չի գնդակահարվում խորհրդարանում: Նմանատիպ իրադարձություններով հարուստ Հայաստանը չպետք է իրեն համեմատի Ադրբեջանի հետ: Օտար երկրները բազմիցս են մեր երկիրը համեմատել հետխորհրդային երկրների հետ եւ մշտապես նախապատվությունը տվել են Ադրբեջանին` ի տարբերություն Հայաստանի»:
Փաստորեն, որքա՞ն բան չգիտի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական բաժնի պետը: Նախ` Հայաստանի նորանկախ պատմությունում չի եղել մի դեպք, երբ «քաղաքական ընդդիմությունը գնդակահարվի խորհրդարանում», եթե Հասանովը նկատի ունի 1999-ի հոկտեմբերի 27-ը, ապա այդ ժամանակ ոճրագործությունից զոհ դարձան երկրի քաղաքական վերնախավի, իշխանության ներկայացուցիչները, ոչ թե ընդդիմության: Երկրորդ` Հասանովը հավանաբար մոռանում է, կամ միգուցե չգիտի, որ վերջերս Բաքվի այգիներից մեկում ոստիկանությունը ձերբակալեց մի աղջնակի, որն ընդամենը բղավում էր` «Ազատություն», իսկ այս ամենը ցուցադրվեց միջազգային հեռուստաընկերությունների եթերում: Հետխորհրդային երկիր է նաեւ Լիտվան կամ Էստոնիան, էլ չենք ասում` Վրաստանը, որոնցից յուրաքանչյուրը հաստատապես ավելի հեռու «ճանապարհահատվածում է»` ի տարբերություն Ադրբեջանի` ժողովրդավարության առումով: Նման օրինակները բազմաթիվ են: «Հորից ժառանգած իշխանություն», «Կոռումպացված երկիր», «Վախեցած հասարակություն», այս վերնագրերով ու ուղղություններով հրապարակումներն ու անդրադարձերը համաշխարհային ԶԼՄ-ներում` Ադրբեջանի մասին, բազմաթիվ են: Ի դեպ, հենց երեկ Համաշխարհային բանկից հայտարարեցին, որ իրենք մտահոգված են Ադրբեջանին տրված 1 մլն դոլարով, որը բանկը տրամադրել է «Ադրբեջանում հակակոռուպցիոն արշավին» աջակցելու համար: Միգուցե Հասանով Ալին գիտի՞, թե որտեղ են այդ փողերը, երեւի երկրում «ժողովրդավարությանը նպաստող» նոր գործընթաց են սկսել, իսկ ավելի ճիշտ` Ադրբեջանը «բոլոր առումներով Հայաստանից առաջ մղող»-ներին պետք է կերակրե՞լ...:
Հ. ԱՖՅԱՆ
No comments:
Post a Comment