Նա, մասնավորապես, հայտնել է, որ կապիտան Ռասիմ Գասիմովն, իբրև, ծեծի է ենթարկել իր ենթակայության տակ գտնվող ծառայողական պարտականությունները կատարող երկու զինվորների, և որ նրա անձնական իրերի մեջ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք, նույնիսկ` թեթև թմրանյութ ծխելու սարք է հայտնաբերվել:
Նրա խոսքերով` սպաների բողոքի հարցով ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել, բայց առայժմ սպաների նկատմամբ գործ չի հարուցվել: Նա նաև ասել է, որ բանակում տիրող ապօրինությունների մասին պատմող տեսանյութում մյուս երկու սպաները` Շահլար Ռզաևն ու Ռամին Գասըմովը, իբրև, խոստովանել են, որ իրենք այդ սադրանքին տրվել են խաբեությամբ:
Է. Սաբիրօղլուն լրագրողներին ասել է, որ Վ. Մեմեդովը սպաների աշխատավարձի քարտերի` վերանորոգման նպատակով օգտագործվելու փաստ «չի հայտնաբերել», ինչի մասին ահազանգ էր եղել:
«Այսպիսով` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, խրախուսելու փոխարեն, պատժում է սեփական բանակի ամոթը մերկացնող սպաներին»,- եզրահանգում է bizimdovr.az-ը:
No comments:
Post a Comment