«Մինսկի խմբի համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը շատ հուսադրող է և բավարարում է մեզ: Այդ հայտարարության մեջ հղում կար Հելսինկյան եզրափակիչ ակտին: Հելսինկյան եզրափակիչ ակտը ներկայացված է որպես հիմք հակամարտության կարգավորման համար: Այնտեղ տարածքային ամբողջականության հարցերը չեն հակադրվում ազգերի ինքնորոշման իրավունքին: Միևնույն ժամանակ հստակ ուրվագծված է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորումը»:
Ըստ Ալիևի, երկրորդ կարևոր կետն այն է, որ համանախագահները նշում են` ստատուս քվոն ենթակա է փոփոխության: Որպես երրորդ կարևոր կետ` Ադրբեջանի նախագահն ընդգծել է այն, որ Մինսկի խմբի համանախագահները խիստ ակտիվություն են ցուցաբերում խնդրի կարգավորման գործում:
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` Ալիևը նշել է, որ այդ հարցում չպետք է լինեն անհամաձայնություններ և կասկածներ: «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ մենք պետք է այդ մասին բարձրաձայն խոսենք: Այդ սկզբունքներով նախատեսվում է «Ադրբեջանի 5 շրջաններից» դուրս բերել հայկական զորքերը: 6 տարի անց դրանք դուրս կբերվեն նաև 2 շրջաններից: Տեղի բնակչությունը հետ կվերադառնա հայրենի տներ, իսկ Արցախին կտրվի ժամանակավոր կարգավիճակ: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական բնակչության անվտանգությունը կապահովեն խաղաղապահ ուժերը»: Ալիևը նաև նշել է, որ կարող է ընդունվել Հայաստանին և Արցախին միջանցք տրամադրելու առաջարկը:

No comments:
Post a Comment