Tert.am. 20-7-2011- Ադրբեջանը որևէ խնդիր չի տեսնում Թուրքիայի հետ այցագրային ռեժիմը երկկողմանիորեն վերացնելու հարցում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, թուրքական Today`s Zaman պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը։
«Սակայն դրան դեմ է հանդես գալիս Իրանը և պահանջում, որ Ադրբեջանն իր հետ նույնպես վերացնի այցագրային ռեժիմը։ Հակառակ դեպքում սպառնում է փակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև գոյություն ունեցող միջանցքը»,– ասել է Հասանովը՝ ավելացնելով. «Ադրբեջանը պետք միաժամանակ վերացնի այցագրային ռեժիմը Թուրքիայի և Իրանի հետ։ Սակայն ներկա փուլում չեմ կարծում, թե Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են վերացնել այցագրային ռեժիմը միանգամից երկու երկրների հետ»։
Հասանովը նշել է, որ հիմնական մտահոգությունը կապված է Իրանի սահմանի հետ։
«Իրանից Ադրբեջանի տարածքով ապօրինաբար Եվրոպա է արտահանվում մոտ 300 տոննա թմրադեղ։ Հնարավոր է լինում բռնագրավել միայն 5-ից 10 տոննա թմրադեղ։ Այդ ամենի հետևանքով Ադրբեջանի երիտասարդների շրջանում տարածվում է թմրամոլությունը»,– ասել է Ալի Հասանովը՝ ընդգծելով, որ Իրանի պես մեծ երկրի հետ այցագրային ռեժիմի վերացումը ներկա պահին չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին։
«Իրանում քաղաքական անկայուն իրավիճակը կարող է նպաստել փախստականների հոսքին մեր երկիր։ Մենք փոքր երկիր են և պետք է հոգ տանենք մեր ազգային անվտանգության մասին»,– ասել է Հասանովը։

No comments:
Post a Comment