Thursday, July 21, 2011

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

(Ազգ» 21-7-2011- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սկսել է քննարկել Թուրքիայում կրոնական ազատությունների վերաբերյալ թիվ 306 բանաձեւը, որի համահեղինակներն են հանրապետական Էդ Ռոյսն ու դեմոկրատ Հովարդ Բերմանը:
Բանաձեւով Թուրքիայից պահանջվում է ազգային եւ կրոնական փոքրամասնություններին իրենց իրավունքներից ազատորեն օգտվելու հնարավորություն ընձեռել: Բանաձեւում սպասվելիք առաջարկները ներառելու դեպքում քրիստոնյա փոքրամասնություններին (այդ թվում` հայերին) պատկանող եկեղեցիների եւ եկեղեցական կալվածքների վերադարձ նույնպես ենթադրվում է: Քննարկումներին ներկա են Հայ առաքելական եկեղեցու Մ. Նահանգների զույգ թեմերի հոգեւոր առաջնորդները:

No comments:

Post a Comment