Tuesday, July 12, 2011

Վրացի հոգևորականը պատարագից հետո հակահայկական միտինգներ է անցկացնում

Tert.am. 12-7-2011- Վրացի հոգևորականը պատարագից հետո մինի միտինգ է անցկացրել հավատացյալների հետ: Տեսագրությունը տարածվել է համացանցում և թեժ քննարկումների առիթ դարձել: Հոգևորականը բորբոքված խոսում է հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելու իշխանությունների որոշման մասին: «Ամեն ինչ վաճառել ենք հայերին, մնում է եկեղեցին վաճառենք: Հարյուրավոր տարիներ պայքարել ենք եկեղեցու դիրքերն ուժեղացնելու համար: Մինչդեռ հիմա կորցնում ենք այն»,- ասել է հոգևորականը:
Նա նաև վստահեցնում է, որ որոշումը քաղաքական է, և հոգևորականության կարծիքը հաշվի չի առնվել:

No comments:

Post a Comment