Wednesday, July 27, 2011

Թուրքիան ի զորու չէ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը. Գուլուզադե

Tert.am. 26-7-2011- Թուրքիան ի զորու չէ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ առկա է Ռուսաստանի գործոնը։ Այս մասին SalamNews–ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդղոանի այցի ընթացքում անպայման քննարկվելու է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։ Սակայն ինչ վերաբերում է խնդրի հանգուցալուծմանը, ապա Էրդողանը չի կարող կարգավորել այն, քանի որ այստեղ առկա է Ռուսաստանի գործոնը»,– ասել է Գուլուզադեն՝ ավելացնելով. «Թուրքիան ի զորու չէ լուծել այդ հացը, քանի որ չի ցանկանում բախվել Ռուսաստանի հետ»։
Նշելով, որ Թուրքիան ահռելի եկամուտներ է ստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների հաշվին, Գուլուզադեն ասել է. «Թուրքիան զարգանում է Ռուսաստանի հաշվին։ Տարեկան Թուրքիա է այցելում ավելի քան 2 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ»։
Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, որում ամերիկացի դիվանագետը հույս էր հայտնել, թե Բաքվում կվերաբացվի հայկական եկեղեցին, Գուլուզադեն ասել է. «Բաքվում հայկական եկեղեցին կգործի այն ժամանակ, երբ խաղաղ ճանապարհով կկարգավորվի ղարաբաղյան հիմնախնդիրը։ Մեթյու Բրայզան գիտե, որ վաղ թե ուշ խաղաղություն է հաստատվելու, որից հետո կվերականգնվեն հարաբերությունները։ Դիվանագետը դրանով մատնանշեց այն, որ վաղ թե ուշ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելու է խաղաղ համաձայնագիր։ Իսկ դրանից հետո երկու երկրներում էլ կարող են բացվել և կառուցվել եկեղեցիներ և մզկիթներ»։

No comments:

Post a Comment