-Պարոն Խզմալյան, Դուք բազմիցս փաստել եք, որ Երրորդ հանրապետությունն ընկել է: Այսօր երկխոսություն է կարծես ձևավորվում ՀՀԿ-ՀԱԿ դաշտում, փորձում են ճգնաժամային վիճակից դուրս գալու ուղիներ գտնել: Ի՞նչ է իրականում, ըստ Ձեզ, տեղի ունենում:
-Որպես բանասեր` հավատում եմ, որ բոլոր հարցերը և պատասխանները լեզվի մեջ են, լեզուն պարունակում է բոլոր խորքային իմաստները: Դուք ասացիք նախադասություն, որը թեև սահուն է հնչում, բայց որի բոլոր բաղկացուցիչ մասերը իմաստազուրկ են այն իմաստով, որ երբ ասում եք` իշխանությունը և ընդդիմությունը երկխոսության են դիմել երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այստեղ բացի “ճգնաժամից”, նախադասության բովանադակությունը չի համապատասխանում իր ձևին, քանի որ երկրում չկա իշխանություն, ընդդիմություն, չկա և երկիր, և չկա երկխոսություն, որովհետև երբ չկան երկխոսության սուբյեկտները, մենք չենք կարող լրջորեն փորձել դա քննարկել: Այստեղ քննարկելու բան չկա:
Այն, որ չկա իշխանություն, ակնհայտ է, չի կարող իրեն իշխանություն համարել մի խումբ կամ ոհմակ, որը չի ամաչում, երբ իրեն աշխարհով մեկ համեմատում են աֆրիկյան մնացած հետամնաց պետությունների հետ, բայց և չի կարող իրեն ընդդիմություն համարել մի խումբ, որը մարդկային ծովը բերեց հասցրեց անհասկանալի ֆանատիկոսների անհույս, անհոդաբաշխ խմբի: Եվ, բնականաբար, այս չարաբաստիկ խոսակցությունը, որը, չգիտես ինչու, անվանում են երկխոսություն, իրականում երկխոսություն չէ, որովհետև նախևառաջ այսպես կոչված ընդդիմությունը չի ներկայացնում ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը չի ներկայացնում ոչ ժողովրդին, ոչ պետությունը: Բոլորի համար ախտորոշումը պարզ է`երրորդ հանրապետությունը մեր աչքի առաջ մեռնում է: Խնդիրն այն է, որ եթե մենք մեզ զգում ենք պատասխանատու մարդիկ, ոչ թե ուրախանում կամ հոգեվարքի վերջին րոպեներն ենք նկարագրում և զարկերակն ենք հաշվում, այլ աշխատում ենք չորրորդի ծնունդը դարձնել անցավ, բարհաջող և հաղթական:
-Դուք ասում եք` իշխանություն չկա, ընդդիմություն չկա, երկիր չկա, իսկ առահասարկ ի՞նչ կա:
-Կա հայ ժողովուրդ, որը հասկանում է, որ ամեն ինչ ի վերջո իրենից է կախված, որը հասկանում է, որ իրեն խաբել են` համոզելով, բռնի ուժով, չարամտորեն, և այդ ժողովուրդն իր երիտասարդության, մտավորականության լավագույն հատվածի միջոցով հիմա փնտրում է ելքը, և բնականաբար կգտնի: Մենք չենք ուզում ոչնչանալ, մենք չենք ցանկանում հեռանալ աշխարհից, ուրեմն մեզ անհնար է ոչնչացնել և հեռացնել:
-Որքան էլ երկխոսությունն անիմաստ համարեք, արտահերթ ընտրության շուրջ այն ճիշտ տարբերակ չէ՞, եթե լինի իսկապես արդար ընտրություն:
-Հատկանշական է, որ երևույթը նկարագրելիս առանց ածականի`արտահերթը շեշտելու, չեք կարող, քանի որ և ես, և դուք շատ լավ հասկանում ենք, որ եթե հիմա ասենք ընտրություն, բոլորը կծիծաղեն: Ամերիկացիները, նկարագրելով կեղծված ընտրությունները, անվանում են այն մեկ ձիու մասնակցությամբ մրցույթ: Ընտրությունը, որտեղ մեկ ձի է ներկա, թյուրիմացություն է, բայց երբ դրան սկսում են նպաստել մարդիկ, որոնք գոնե ոչ ձի, բայց մի այծ պետք է դնեն կողքը ձև համար, բայց դա էլ չեն դնում, որոնք ասում են` եթե իշխանությունները հաղթեն թափանցիկ ընտրությունների արդյունքում, մենք կճանաչենք լեգիտիմությունը… ի՞նչ եք ճանաչելու, ո՞նց եք ճանաչելու, ո՞վ է ձեզ թույլ տալու: Մարդասպանություններով և կեղծիքներով իշխանության եկած նույն մարդիկ, որոնց դուք երեք տարի շարունակ գիշեր-ցերեկ դիմակազերծում էիք, մոռանում եք, որովհետև մի երկու միջազգային կազմակերպություն գումար կվերցնեն, կասեն` այո, և դուք էլ դա կընդունեք, որովհետև ձեզ մի 30 արծաթով 15 աթո՞ռ կտան:
-2008-ին և դրանից հետո երբևէ Կոգրեսի արժանապատվությունը, անկեղծությունը կասկածի տակ չէր դրվում, Դուք էլ չէիք դնում: Ի՞նչը փոխվեց, ինչո՞ւ Ձեր նկարագրած “ծով մարդիկ” խմբի վերածվեցին:
-ԱՄՆ մեծագույն նախագահ Աբրահամ Լինկոլն ասել է այդ մասին սպառիչ մի բան` կարելի է որոշ ժամանակ խաբել բոլորին, կարելի է ամբողջ ժամանակ խաբել մի փոքր մասին, բայց անհնար է անընդհատ խաբել բոլորին: Չկարողացան այնքան երկար, ինչքան պատվիրված էր, իսկ պատվիրված էր մինչև 2012 թվականի մայիսը խաբել որքան հնարավոր է շատ մարդկանց: Բայց մեր ժողովրդին դժվար է խաբել… տեսա՞ք` ովքեր մնացին, եթե նրանց կեսն էլ հատուկ ծառայության աշխատակիցներ են կամ արևածաղիկ չրթողները, վա~յ մեզ, որ մենք դեռ շարունակենք ասել` ժողովուրդը հավատում է, չէ, չի հավատում ժողովուրդը, ժողովուրդը պարտավոր չէ հավատալ, սա վստահության հարց չէ, հավատարմության հարց է: Կինը կարող է մեկ անգամ ներել դավաճան ամուսնուն: Ժողովուրդը տվյալ դեպքում կնոջ դիրքում է, երբ իրեն խաբում են, մեկ անգամ ներում է, բայց եթե նորից ու նորից են խաբում, էլ չի հավատում: Ես մյուս կողմի մասին չեմ խոսում, որովհետև այնտեղ ամուսնության մասին խոսք չի կարող լինել, այնտեղ բռնաբարություն է, իսկ բռնաբարողը չի կարող երազել, որ իրեն կսիրեն, և իրեն չեն սիրում:
-Դուք ասում եք` ժողովուրդը կհաղթահարի, բայց տեսնում ենք`ժողովուրդը արտագաղթի մեջ է տեսնում ելքը:
-Մոտ քսան տարի առաջ այն ժամանակվա ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող մի գործիչ ասում էր, որ մեզ երկու միլիոն մարդ հերիք է, մնացածները թող ռադները քաշեն: Քանի որ 20 տարի շարունակ նույն ադմինիստրացիան է ղեկավարում, իրենք, չնայած ներքին գզվռտոցին, իրականացնում են նույն ծրագիրը: Այսօրվա վարչապետը կամա թե ակամա հաստատեց, որ իրենք էլ ունեն այդ նույն ծրագիրը: Իհարկե, այդ ծրագիրը շատ վտանգավոր է, որովհետև այն շատ իրարամերժ և տարբեր տարրեր ունի, մենք բանակի խնդիր ունենք, ամենավտանգավոր մի բան, որ կանայք ջախջախիչ մեծամասնություն են կազմում, և ընտանիքներ չեն կազմվում, և դա ամենամեծ ողբերգությունն է, այս տականքների հիմարության և սրիկայությունների պաճառով ընտանիք չեն կարող կազմել և երեխա չեն ծնի, սա է ողբերգությունը: Այնպես որ, հիմա ժողովուրդը սկսում է գործել ինքնապաշտպանության բնազդով: Այդ ինքանպաշտպանության բնազդը Հայաստանում արտահայտվում է երկակի. մի մասն արտագաղթում է, մյուս մասը` դիմադրում: Ես քար չեմ նետի արտագաղթողների հետևից, ես նրանցից եմ, ով քար կնետի հակառակ ուղղությամբ, մենք մեր տուն մտած գողերին տնից պետք է հանենք և տունը նորոգենք, որպեսզի արտագաղթողների մեծ մասը կարողանա վերադառնալ: Վերջին քսան տարվա մեջ սփյուռքում ձևավորվել է հոյակապ սերունդ, որոնք ինքնաբավ են, կայացած և որոնց մենք կհրավիրենք և կկազմակերպենք ներգաղթ:
-Մի փոքր ռոմանտիկ չի՞ հնչում արդյոք, ո՞վ կգա հետ: Հրանուշ Հակոբյանն էլ ասում է` Արի տուն, Արի տուն լրագրող և այլն, բայց ոչ ոք չի գալիս:
-Քանի դեռ Հրանուշ Հակոբյանն է դրանով զբաղվում, քանի դեռ Սերժ Սարգսյանն է երկրի նախագահը և մնացածները, ոչ ոք չի գա, և բնականաբար, եղածներն էլ փախչում են, որովհետև սա խայտառակ թույլ կառավարման համակարգ է, այս համակարգի մեծագույն մեղքը ոչ թե մարտի մեկը կամ հոկտեմբերի 27-ն է, դրանք հետևանքներն են, ամենամեծ և աններելի մեղքը այն է, որ այս կառավարությունները կառավարել չգիտեն, ուղղակի տգետ են, ոչ պրոֆեսիոնալ: Բավական է տնտեսական, քաղաքական, մշակութային սնանկությունը դիտել: Մենք հավաքագրում ենք դրսի և ներսի լավագույն մասնագետների, ովքեր հեռացել են, սակայն չեն կորցրել ամենակարևորը`իրենց քաղաքացիական դիրքորումը և պատասխանատվության զգացումը:
-Սրանք Սարդարապատի ներկայի՞ս քայլերն են:
-Սարդարապատը ստեղծում է դիմադրության մեխանիզմ, մենք պատրաստվում ենք համակարգային փոփոխության, ծրագրեր ենք գրում` տնտեսական, իրավական, պատրաստվում է չորրորդ հանրապետության պրոտոկոլը` ինչ է լինելու մեր երկրում իշխանափոխությունից հետո:
-Դիմադրությունը խաղա՞ղ եղանակով եք պայմանավորում:
-Սա շատ հեշտ հարց է, իրական երկխոսությունն իշխանությունը զավթածների հետ կսկսվի այդ պահին: Ինչպիսին է լինելու անցումը, կապված է երկու կողմերից էլ, եթե ժողովրդի դիմադրությանը դիմադրելու են բռնի կերպով, իրենք կստանան բռնի պատասխան, որովհետև ամենասուրբ իրավունքը, որը մենք ամրագրելու ենք սահմանադրության մեջ, ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքն է լինելու. ժողովուրդն իրավուքն ունի պաշտպանել սեփական կյանքը և իրենց երեխաների ապագան և պետականությունը ապիկար անշնորհք կառավարիչներից, որոնք զավթել են իշխանությունը ժողովրդից: Մենք սա ենք ապահովում, իսկ մնացածը ժողովուրդը կանի ինքուրույն, ընդ որում`միշտ արել է: 90-ականների սկզբին, ամենսարսափելի, ողբեգական պահին, երբ փլվեց պետությունը, ժողովուրդը հաղթեց պատերազմը, ոչ թե հայոց բանակը, ժողովուրդը կերակրեց երկիրը, ժողովուրդն արեց ամեն ինչ, և երբ ժողովրդի կարիքն այլևս չկար, պատերազմը հաղթած էր, ժողովրդից այդ իշխանությունը պատերազմից հետո զավթեցին և առաջին իսկ ընտրություններին (95-ի խորհրդարանական, 96-ի նախագահականին) սկսեցին կրակել ժողովրդի վրա, մենք այլևս պետք չէինք:
Հիմա արդեն ինքնապաշտպանվելու ժամանակն է, մենք ընդամենը կազմակերպում ենք, մենք չլինենք, ուրիշները կկազմակերպեն: Մենք ուղղակի փորձ ունենք և պարտք ունեք այս երեխաների առջև: Նայեք, մեր երկրում ոչինչ չի փոխվում`խոզերը խոզանում են, գողերը` գողանում, իբր երկխոսություն է ընթանում, գործարքներ են կնքվում, բայց ոչ մի խնդիր չի լուծվում, ոչ արտագաղթն է ընդհատվում, ոչ տնտեսությունն է կարգի գալիս, անկումը շարունակվում է: Լուծումներն ընդամենը ներքին գզվռտոց են:
Քաղաքական օրացույցը բոլորիս աչքի առաջ է, բոլորս գիտենք` ինչ է լինելու 2012-13-ին: Եթե որևէ սարսափելի հիմարություն չարվի դրանից առաջ, այսինքն` չստորագրվի մի խատառակ փաստաթուղթ, որից հետո այլևս հնարավոր չի լինելու սպասել և լուռ պատրաստվել անհրաժեշտ գործողությունների (եթե նման բան արվի, ժողովուրդը և Արցախում, և Ջավախքում, և Հայաստանում դուրս կգա փողոց, դա կլինի տարերային փոթորիկ, որը կտանի բոլորին):
Ինչպես Աստվածաշնչի մի գրքում Բաբելոնի արքա Բաղդասարի խրախճանքն է նկարագրվում, որտեղ խրախճանքի պահին պատին տառեր են հայտնվում, որոնք Աստծո ուղերձն են բերել` մենե տեկել ֆառես: Մենք երկում ունենք մեռած լեզուների և աստվածաշնչի մեկնաբաններ, իրենք գիտեն ինչ է դա նշանակում: Կարթագենը պետք է տապալվի, որպեսզի բռնապետության հետ չտապալվի նաև պետությունը, ես կարդում են նրանց ուրիշ մեջբերում`մենե տեկել ֆառես, թող կարդան գնան հասկանան` ինչ է նշանակում:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
«Լրագիր» 13-7-2011

No comments:
Post a Comment