Saturday, July 23, 2011

Որքան թուրք է ապրում Բուլղարիայում

Panorama.am. 22-7-2011- Բուլղարիայում իրենց թուրք համարող քաղաքացիների թիվը կազմում է 588 հազար: Թուրքական «Milliyet»-ի համաձայն` այս տարվա հունվարին Բուլղարիայում անցկացված մարդահամարի արդյունքներով Բուլղարիայում թուրք բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության (7.364.570) 8.8 տոկոսը: 2001 թ. անցկացված մարդահամարից մինչև վերջին մարդահամարը` թուրքական փոքրամասնության թիվն ընդհանուր առմամբ 0.6 տոկոսով նվազել է: Երկրի մուսուլմանների թիվը կազմում է 577.139:

No comments:

Post a Comment