Wednesday, July 20, 2011

Իրանական կայք. «Սեպտեմբերին Ադրբեջանում լուրջ ալեկոծումներ կլինեն»

Panorama.am. 20-7-2011- Սեպտեմբերին Ադրբեջանում լուրջ ալեկոծումներ կլինեն: Ադրբեջանում ծրագրվում է արաբական հեղափոխական ալիքի երկրորդ փուլը: Այս անգամ շատ լուրջ պատրաստություններ կան: Իշխանությանը բացահայտ կերպով դեմ հանդես կգան նույնիսկ մինչև երեկ քաղաքացիական հասարակության երրորդ հատվածը ներկայացնող կառույցներն ու գործարարները:
Այս մասին, ըստ pia.az-ի, հայտնում է «Irdiplomasi» իրանական կայքը` նշելով, որ Արևմուտքի հետ բանակցություններում անհաջողության մատնված պաշտոնական Բաքուն ժամանակ ունի մինչև սեպտեմբեր:
«Pia.az»-ը օրերս հայտնել էր իշխանության դեմ տնտեսական ընդդիմություն ստեղծվելու մասին: Ադրբեջանական կայքի այդ տեղեկությունը անուղղակի ճանապարհով հաստատող իրանական կայքը հայտնում է, որ ադրբեջանական ընդդիմությունը ծրագրում է առաջիկա օրերին մեկ հանդիպում ևս ունենալ արևմտյան երկրների դեսպանների հետ:
«Այս հանդիպումը պետք է տեղի ունենա նախկիններից ավելի գաղտնի պայմաններում: Նույնիսկ, հնարավոր է, այդ մասին չտեղեկացվի մամուլը»,- հայտնում է իրանական կայքը:
Նշենք, որ ապրիլյան բողոքի ցույցերից հետո ադրբեջանական ընդդիմությունը երկու գաղտնի հանդիպում է ունեցել Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, ինչը խիստ անհանգստացրել էր Ադրբեջանի իշխանությանը:

No comments:

Post a Comment