News.am. 20-7-2011- Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2011 թ. հունիսի 1-ի դրությամբ, կազմում է մոտ 114 հազ. դրամ (մոտ 308 դոլար):Նախորդ տարվա հունիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է մոտ 5 տոկոսով: Այդ մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ 2011 թ. մայիսի դրությամբ, ԱՊՀ-ում ամենաբարձր աշխատավարձ վճարում են Ռուսաստանում` 20.3 հազ. ռուբլի կամ 726 դոլար: Բելառուսը, որ նախկինում աշխատավարձի մակարդակով կայուն զբաղեցնում էր երկրորդ տեղը ԱՊՀ-ում, տեղական արժույթի արժեզրկման պատճառով բավական հետ է մնացել: Վերջին տվյալներով` բելառուսցիների միջին ամսական աշխատավարձը գնահատվում է 317 դոլար` մի փոքր ավելի, քան` Հայաստանում:
Ի տարբերություն Բելառուսի` աշխատավարձի աճ է գրանցվում Ղազախստանում` 87 հազ. թենգե կամ 600 դոլար: Հարեւան Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 350 մանաթ կամ 440 դոլար, իսկ Վրաստանում` 572 լարի կամ 343 դոլար: Ընդ որում` Վրաստանը միջին ամսական աշխատավարձի մակարդակով միայն այս տարի կարողացավ շրջանցել Հայաստանին:
Ուկրաինայում միջին աշխատավարձը կազմում է 2530 գրիվնա կամ 318 դոլար:
ԱՊՀ երկրներում ամենացածր աշխատավարձ վճարում են Տաջիսկտանում` 284 սոմոնի կամ 62 դոլար: Հայաստանին միջին աշխատավարձի մակարդակով զիջում են նաեւ Մոլդովան, Թուրքմենստանն ու Ղրղըզստանը:

No comments:
Post a Comment