Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին և ընդգծելով, որ դրանք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ Ալիևն ասել է, որ եկել է դրանց մասին բացահայտ խոսելու ժամանակը:
«Նախ և առաջ, այնտեղ ենթադրվում էր գրավյալ շրջաններից Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի դուրսբերումը 5 շրջաններից, հինգ տարի անց՝ երկու շրջաններից և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաև Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Հայատանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի գործունեությունը ևս կար այդ սկզբունքներում»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ հայկական ու ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կար և որ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի պարամետրերը ևս այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին:
Ալիևն ասել է, որ իր կարծիքով այդ տարբերակը կարող է ընդունվել՝ հավելելով, որ դրանք հիմնարար սկզբունքներն են, որոնց հիման վրա պետք է շարունակվեն բանակցությունները, որոնք էլ իրենց հերթին պետք է հանգեցնեն խաղաղության պայմանագրի:
«Իհարկե, երբ պատրաստ կլինի խաղաղության պայմանագիրը, վերջնական որոշումը կկայացնի Ադրբեջանի ժողովուրդը»,-ընդգծել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ իր երկիրը պատրաստ էր ընդունել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն հայկական կողմը չի ընդունել դա, ինչի հետևանքով բանակցային գործընթացում մինչև 2010-ի կեսերը լճացում էր:
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ բանակցություններին և որ այդ բանակցություններն անպայման պետք է հանգեցնեն խաղաղության պայմանագրի:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, և կողմերի համաձայնության դեպքում այն կարող է գտնել իր լուծումը: Այսինքն առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որևէ իրավական կարգավիճակ: Այդ իսկ պատճառով ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա: Ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ՝ իշխանությունները երբեք չեն ընդունի դա»,-ասել է նա:
Ալիևն ասել է նաև, որ հայկական կողմը նորից սպառնում է Ադրբեջանին պատերազմով:
«Նրանք սարսափում են պատերազմից և միաժամանակ մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70 հազար հայ: 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 մլն-ից քիչ մարդ: 5-10 տարի անց մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, իսկ նրանցը՝ 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Մենք կարող ենք այդ ճանապարհով լուծել հարցը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկը հենց այն է, որ հարցը արագ լուծվի: Մենք էլ ենք դա ուզում: Բայց, կրկնում եմ, Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա»,-ասել է նա:

No comments:
Post a Comment