Tert.am. 22-7-2011- Օրեր առաջ այցով Թուրքիայում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Թուրքական լրատվամիջոցները Քլինթոնի՝ Թուրքիայի բարձրագույն իշխանությունների և ընդդիմության հետ ունեցած հանդիպումների մասին մասնավորապես տեղեկացրել էին, որ ԱՄՆ պետքարտուղարը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել էր արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Արձանագրությունների թեման քննարկվել էր նաև Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպմանը։ Սակայն ոչինչ չէր նշվել այն մասին, թե արդյոք վերոնշյալ թեմաները քննարկվել էին Աբդուլլահ Գյուլի և Հիլարի Քլինթոնի հանդիպման ժամանակ։
Սակայն, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ANS TV հեռուստաալիքը, Գյուլ–Քլինթոն հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը թուրքական կողմից պահանջել է վավերացնել Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները։ Բացի այդ, Քլինթոնը բարձրացրել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
ANS TV–ի հետ զրույցում Գյուլը հաստատել է այդ տեղեկությունը՝ ընդգծելով. «Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև պետք է լինեն բարեկամական հարաբերություններ»։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Թուրքիան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է։
«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կազմակերպված հանդիպմանը երկար քննարկում է տեղի ունեցել։ Մենք տեղյակ ենք, որ այդ հանդիպմանը որոշ հարցեր գտել են իրենց լուծումը»,– ասել է Գյուլը՝ ավելացնելով. «Վերջ ի վերջո, Կովկասում պետք է հաստատվի խաղաղություն։ Միևնույն տարածաշրջանի երկրներ համարվող Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հաստատվեն բարեկամական հարաբերություններ։ Բնականաբար, նման հարաբերությունների հաստատման համար պետք է ազատվեն օկուպացված տարածքները, փախստակաները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ»։

No comments:
Post a Comment