Wednesday, July 13, 2011

Թուրքիան սկսել է պայքարել Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ

Panorama.am.12-7-2011- Իրանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դիմել է ԻԻՀ իշխանություններին` խնդրելով դադարեցնել Բաշար Ալ-Ասադի վարչակարգին ցուցաբերվող օգնությունը:
Այս մասին հաղորդում է հրեական «IZRUS» լրատվական կայքը` հղում կատարելով լոնդոնյան «Ալ-Շարկ ալ-աուսատ» թերթին:
Մինչդեռ պաշտոնական Թեհրանը ժխտում է բոլոր այն պնդումները, թե որևէ ազդեցություն ունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական լարվածությունն սկիզբ է առել մարտի կեսերից: Ընդդիմության ելույթներն ուղեկցվում են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 1300 մարդ:

No comments:

Post a Comment