Խաղաղ պայմաններում զոհված բանակայինների գործերն ուսումնասիրելիս հեշտ է նկատել, որ կրթված երիտասարդները մյուսներից վատ են հարմարվում բանակի պայմաններին: Այս օրինաչափությունը նշում են հոգեբաններն ու իրավաբանները:
“Իրավունքների պաշտպանություն առանց սահմանի” հասարակական կազմակերպությունը 2010 տարվա կտրվածքով ուսումնասիրել է դատարանում գտնվող 181 դատական գործեր և հետաքրքիր օրինաչափություններ է հայտնաբերել կրթական ցենզի և անձին մեղսագրվող արարքի միջև:
Օրինակ, բարձրագույն կրթություն ունեցողները հաճախ հակված են անդամախեղության, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելուն: Այս հոդվածով (Քր.օր-ի 363) մեղադրվողների մոտ 33 տոկոսը բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն ունեցողներն են: Կազմակերպությունը սա բացասական միտում է դիտարկում:
Հաշվարկվել է նաև, որ զինվորական գործերով անցնող ամբաստանյալների մոտ 18 տոկոսը բուհերի շրջանավարտներ են, 5,5 տոկոսը` ուսանողներ: ՀԿ-ի վերլուծաբանները բացահայտել են, որ բարձր կրթական մակարդակ ունեցող անձինք քիչ են հակված զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելուն: Այս հոդվածով (քր.օր-ի 361) մեղադրվողների միայն 7,4 տոկոսն է բուհ ավարտել: Բոլորը սպաներ են: Սա նշանակում է, որ ուսյալ երիտասարդները ծառայության նկատմամբ պատասխանատվություն են ցուցաբերում և կամ գիտակցում են իրենց արարքի հնարավոր հետևանքները:
Չնայած այս հատկանիշներին, նրանք հաճախ սպանությունների և այլ հանցագործությունների զոհ են դառնում: Թեմայի շուրջ զրուցեցինք փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ, որը բանակայինների մահվանն առնչվող մի քանի աղմկոտ գործերով է զբաղվում:
-Սերժ Սարգսյանը վերջերս իր ելույթում ասաց, որ բանակի սպան պետք է լինի մտավորական, իսկ եթե մտավորական չի, ապա պետք է դառնա: Դուք համամի՞տ եք:
-Բայց չէ՞ որ մենք տեսանք, թե բանակում ինչ ծեծկռտուքի, նվաստացումների զոհ դարձավ մտավորական Արտակ Նազարյանը: Երևի, նա առաջին քավության նոխազն էր այդ առումով: Լավ տղաներ եղել են, որ սկզբունքային են եղել, բայց չենք ունեցել բանակային, ում կրթական ցենզն այդ կարգի է եղել: Կարծում եմ, լավ բան է ուզում մեր նախագահը, եթե կարողանան այդ լավը ճիշտ կիրառեն:
-Ինչո՞ւ են բարձրագույն կրթությամբ երիտասարդներն ավելի հաճախ հանցագործությունների զոհ դառնում:
-Այսօր հաճախ է պատահում, որ զինվորը կրթության, քաղաքացիական պատասխանատվության առումով իր դիմացի սպայից բարձր է կանգնած, և սպան պետք է համակերպվի այն փաստի հետ, որ էլ չի կարող ուսով բրդել զինվորին, նախահարձակ լինել, կոնֆլիկտ սարքել: Մենք շատ ունենք դեպքեր, երբ զինվորը հակադարձել է, և այդ հակադարձումը ծանր անդրադարձ է ունեցել նրա կյանքում: Ես Տիգրան Օհանջանյանին եմ այդ կարգի տղա դիտում: Օհանջանյանի մահվան պատճառների մեջ, կարծում եմ, դեր են կատարել սկզբունքայնության, ուժի գերակա լինելու, սպայից բարձր լինելու, իր արժեքը հասկանալու տարրերը:
Կարդում ենք Արտակ Նազարյանի գործը: Տպավորություն է ստեղծվում, որ զորամասում բոլորն իրար հետ խոսել են բացառապես հայհոյանքով: Ուրիշ լեզու չի եղել, իսկ հայհոյանքի լեզուն ու խուլիգանությունը սպանությունների հիմնական դրդապատճառներն են: Խուլիգանական դրդումը մենք ունենում ենք սպանության հանցակազմի որակյալ դարձնող հատկանիշների մեջ:
-Թվում է, թե կիրթ, լավ սովորող տղաները պետք է խնդիր չունենան բանակում, որը նախ և առաջ հենց կարգ ու կանոն է ենթադրում: Բայց հենց այդ տղաներն են ավելի շատ խնդիրներ ունենում: Ո՞րն է պատճառը:
-Բայց նրանք քիչ են: Մեծամասնության և փոքրամասնության հակամարտությունն է, որ մեզ սարսափեցնում է: Մարդիկ հանդուրժող են դարձել, որովհետև վախենում են չհանդուրժելու հետևանքներից, հալածանքներից: Մի դեպք պատմեմ իմ պրակտիկայից: Սպան երկու անգամ ուսով հրում է զինվորին: Ասում է` գնա, քո ծառայողական պարտականությունները կատարելու: Զինվորը, թե` զուգարան եմ ուզում, լավ չեմ զգում: Նորից է հրում: Ասում է`գնա: Որ նա ուսով խփում է, սա էլ չափալախ է տալիս, և գործ են հարուցում 358 հոդվածով` պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը: Բարձրագույն կրթությամբ տղա էր, մի քանի ինստիտուտում էր սովորել:
-Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անել, որպեսզի դադարեցվի հանցավոր վարքը զորակոչվածի նկատմամբ:
-Զինվորականները պետք է սթափ լինեն: Նրանք պետք է հաճախ լսեն. “Դու իրավունք չունես”: Իսկ մեզ մոտ հրամանատարների վարքը հսկելու մասին խոսք չկա: Հենց երիտասարդը վերադառնում է ծառայությունից, ծնողը հանգստանում է: Երբեք չեք տեսնի ծնող, որ ասի. “Երեխաս տուն է եկել, բայց այնպիսի խայտառակ բաների մասին է պատմում, որոնք բանակին պատիվ չեն բերում”: Այդ պատճառով էլ չի մաքրվում, չի մաքրվելու բանակը, քանի դեռ մենք զբաղված ենք քողարկելով և թաքցնելով: Բանակի հեղինակությունը պահելը մենակ այդ կերպ ենք հասկանում:
-Բանակայինների մահվան գործերով հսկողությունը խստացվել է: Զինդատախազը, կարծես, ուզում է շտկել իրավիճակը: Ի՞նչն է խանգարում, որ բեկում լինի այդ գործերում:
-Գտնում եմ, որ զինդատախազը պետք է կտրուկ լինի: Այդ գործերով կոպիտ խախտումներ թույլ տված և գործերը ձախողած քննիչների նկատմամբ վճռական որոշումներ պետք է կայացնի: Քանի դեռ նման դեպք չի եղել, քննիչները կանեն այն, ինչ անում են: Վճռականը նա է, ով քայլ է անում: Գուցե դա մահացածների ծնողներին հոգու հանգստություն բերի:
Սյուզան Սիմոնյան

No comments:
Post a Comment