Panorama.am. 22-7-2011- Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ ՀՕՊ համակարգերի զգոնության շնորհիվ ամերիկյան անօդաչու ինքնաթիռները չեն կարող մուտք գործել իրանական տարածք:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` նշված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածած հաղորդագրության մեջ, որտեղ հերքվում է տարածված տեղեկատվությունը, համաձայն որի` ԻՀՊԿ ՀՕՊ կողմից ամերիկյան անօդաչու ինքնաթիռ է կործանվել:
ԻՀՊԿ տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նմանատիպ հայտարարություններ պետք է անեն միայն համապատասխան կառույցները:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ասրիրան.քոմ» կայքը տեղեկացրել էր, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ալի Աղազադեն մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԻՀՊԿ ՀՕՊ ուժերը Ղոմ քաղաքի միջուկային օբյեկտների շրջակայքում հետախուզական գործողություններ իրականացնելու ժամանակ ամերիկյան անօդաչու ինքնաթիռ կործանել են:
Նկատենք, որ վերոնշյալ տեղեկատվությունը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հերքել էր նաև ԱՄՆ ԶՈւ ներկայացուցիչներից մեկը:

No comments:
Post a Comment