Tuesday, July 12, 2011

«Washington Post». Արցախի մասին հոդվածը օբյեկտիվ էր

Panorama.am. 12-7-2011- «Washington Post» պարբերականի լրագրող Ուիլ Ինգլունդը ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին իր հայտնի հոդվածը պատրաստելիս աշխատել է լինել հնարավորինս օբյեկտիվ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Washington Post» պարբերականում Լեռնային Ղարաբաղի մասին տպագրված հոդվածը Ադրբեջանում մեծ փոթորիկ էր բարձրացրել: Պարբերականի հոդվածագիրն այլցելել էր Արցախ, զրուցել տեղի բնակչության հետ, կիսել նրանց հույզերը, ինչից անմիջապես հետո հակամարտության վերաբերյալ հոդված էր պատրաստել: Ադրբեջանում հոդվածը խիստ հայամետ են համարում:
Ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում «Washington Post»-ի լրագրողը նշել է, որ Արցախ այցելելով նպատակ է ունեցել ծանոթանալ այնտեղ ապրող մարդկանց կյանքին: Նրան հետաքրքրել է, թե ինչպես մարդիկ կարողանում շրջափակման պայմաններում ապրել բնականոն հունով: Վերջինս նշել է, թե ինքը չի անդրադարձել Ղարաբաղի իրավական կարգավիճակին՝ հավելելով, որ դա լրիվ այլ խնդիր է:
Անդրադառնալով ադրբեջացիների կողմից բարձրացված այն հարցին, թե ինչու է Ղարաբաղի մայրաքաղաքը հոդվածում անվանվել Ստեփանակերտ, այլ ոչ թե «Խանքենդի», ինչպես անվանում են ադրբեջանցիները, լրագրողը ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ քաղաքն անվանվել է Ստեփանակերտ և դա է պատճառը, որ նա օգտագործել է քաղաքի հայկական անվանումը:

No comments:

Post a Comment