Tert.am. 13-7-2011- «Հայերը պատասխաններ են ուզում» վերնագրված հոդվածում Washington Times թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածության խնդրին։
«Ամերիկահայերը թերահավատությամբ են վերաբերվում նախագահ Օբամայի՝ Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրած թեկնածուին, քանի որ վերջինս ժամանակին աշխատել է մի կոնգրեսականի համար, որը հայտնի էր որպես «Կոնգրեսի մշտական ամենաթուրքամետ և ամենահայատյաց ներկայացուցիչներից մեկը»»,- գրում է թերթը և հավելում, որ Ամերիկայի հայկական համագումարը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին հորդորում է Ջոն Հեֆերնից պատասխաններ պահանջել հայկական կարևոր խնդիրների շուրջ։
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Հեֆերնի թեկնածության վերաբերյալ որոշում պետք է կայացվի այն բանից հետո, երբ նա «կարողանա մագլցել զառիվեր ժայռը և բացատրի, թե ինչով է իր դիրքորոշումը տարբերվում կոնգրեսական Դուգլա Բերյոթերի դիրքորոշումներից»։ Նեբրասկա նահանգից ընտրված Դուգլա Բերյոթերը Կոնգրեսում աշխատել է 1979- 2004 թթ. և աջակցել է թուրքամետ լոբբիին։
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին հորդորել է պարոն Հեֆերնին հարցնել, թե նա ինչ տեսակետներ ունի Հայոց ցեղասպանության, ինքնորոշման սկզբունքի հիման վրա ԼՂ հակամարտության կարգավորման և ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ։
Ըստ թերթի՝ Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ վարչակազմից ցանկանում է ստանալ ավելի հստակ պատասխան, թե վերջինս ինչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հեֆերնի թեկնածության հարցն այսօր կքննարկվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 15։00-ին (Երևանի ժամանակով՝ 24։00)։

No comments:
Post a Comment