«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ մտահոգված է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի` արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով, որում տեղ չեն գտել մի շարք կարևոր խնդիրների կանոնակարգումներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ:Նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում ՀՀ Կառավարությունում: «Չենք լռելու»-ն այժմ պատրաստում է ապագա օրենքում տեղ գտած դրույթների վերաբերյալ հարցադրումների փաթեթ, որը կներկայացվի մոտակա օրերին:
Որպես քննարկվող օրինագծում տեղ գտած անհեթեթությունների վառ օրինակ կարելի է բերել կրոնական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թվի սահմանված շեմը` ընդամենը 25 հոգի: Այդ տրամաբանությամբ, օրինակ, «Չենք լռելու»-ն իր 1100 անդամներով կկարողանա գրանցել 40-ից ավելի այսպես կոչված «կրոնական կազմակերպություն», որոնցից յուրաքանչյուրն իր կարգավիճակով կհավասարվի Հայ Առաքելական եկեղեցուն:
«Չենք լռելու» նախաձեռնությունը արդարադատության նախարարության կողմից դրսևորվող վերաբերմունքը օրինագծի նկատմամբ, որում առհասարակ բացակայում է ազգային շահի գերակայության հասկացությունը, համարում է անհասկանալի և չափազանց վնասակար:
Օրինագծի վերաբերյալ հարցադրումների փաթեթն ամբողջությամբ կներկայացվի հասարակությանն ու ՀՀ կառավարությանը առաջիկա օրերին:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
No comments:
Post a Comment