«Panorama.am», 11.08.11: ««Azeri Report» ադրբեջանական կայքում հրապարակված հոդվածի համաձայն Ադրբեջանի ղեկավարությունը ուղիներ է որոնում, որպեսզի ԱՄՆ-ից զենք գնի: Միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը երբեք այդ ուղղությամբ աշխատանք չի տարել: Թվում է, թե ադրբեջանական սպառազինության ձեռքբերման աշխարհագրության և տեսականու կողքին ամերիկյան զենքը անելիք չունի: Հիմնականում ձեռք է բերվում նախկին խորհրդային զենքեր: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի համար զենքերի ձեռքբերումը նախ և առաջ քաղաքական նպատակներ է հետապնդում և հետո միայն կոնկրետ ռազմական նպատակներ: Լավագույն ապացույցն այն է, որ ներկայումս ադրբեջանի բանակի համար հակաօդային և հակատանկային միջոցները ամենաքիչն են հարկավոր»,- այս մասին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, ամերիկյան զենքերը մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգերը շատ հզոր և ժամանակակից միջոցներ են, սակայն տվյալ դեպքում Ադրբեջանի բանակը նման միջոցներով հագենալու խնդիր չունի:
«Ադրբեջանական կողմը պատահական չի ընտրել հակաօդային և հակատանկային զենքերը, դրանք զուտ պաշտպանողական կարող են համարվել և կարող են չբնութագրել ադրբեջանի տենդագին սպառազինումը: Միգուցե սրանով ադրբեջանական կողմը այնուամենայնիվ հետապնդում է նաև երկրորդ նպատակը` իրականում հաջողության հասնել: Չնայած շատ դժվարությամբ, սակայն միգուցե լավ լոբբինգի և համապատասխան քաղաքական իրավիճակում հնարավոր լինի ամերիկյան զենք ձեռք բերել, դա կյանքի կոչվելու հնարավորություն կունենա, եթե զենքերը լինեն պաշտպանական: Այստեղ նորից կարևորվում է հայկական լոբբիի աշխատանքը, որը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Բանախոսը շեշտեց, որ Ռուսական С-300 համալիրների առաքման ժամանակ ամերիկյան վարչակարգը հայկական լոբբիի ներկայացուցիչներին զարմանքով հարցնում էր, թե ինչո՞ւ Ռուսաստանում հայկական համայնքը նույնքան ազդեցություն չունի նման գործարքը տապալելու համար:
«Մեկ այլ բան է ցանկանալ և աշխատել այդ ուղղությամբ և մեկ այլ բան է կարողանալ ԱՄՆ-ից նման զենք ստանալ»,- ընդգծեց փորձագետը:

No comments:
Post a Comment