Wednesday, August 17, 2011

Իմ ու մնացած վախկոտների մասին էլ չեմ խոսում. Խզմալյանի պատասխանը ՀԱԿ երիտասարդներին

«Սարդարապատ» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ՀԱԿ ձերբակալված ակտիվիստների երեկ տարածած հայտարարարությանը, որում նրանք «Սարդարապատ»-ի անդամներին անվանում էին վախկոտներ, որոնք չեն մասնակցում վտանգավոր քաղաքացիական նախաձեռնությունների։
««Սարդարապատի» վախկոտ ստրկամիտներ՝ Ալեք Ենիգոմշյան, 1980-ին ԱՍԱԼԱ գործողության ժամանակ վիրավորած ու ձերբակալված, 8 տարի բանտարկություն;
Ժիրայր Սեֆիլյան 1991 թվականին Արցախյան ազատամարտի մասնակից, Շուշիի առանձին գումարտակի հրամանատար, Մարտական Խաչի ասպետ, 2006-2008-ին բանտարկված, իմ ու մնացած վախկոտների ու ստրկամիտների մասին էլ չեմ խոսում»,- գրել է Տիգրան Խզմալյանը։

No comments:

Post a Comment