Panorama.am. 18-8-2011- Այս պահին արտաքին քաղաքականության մեջ ամենահետաքրքիրը այն չէ ինչ կատարվում է Հայաստանում, այլ այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ»,- այսօր ասուլիսին հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:Ա.Իսկանդարյանն ասաց, որ շատ հետաքրքիր ձևով են զարգանում իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Նա նշեց, որ, եթե «արաբական գարունը» Եմենում կամ Եգիպտոսում մեծ ազդեցություն չեր գործում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ապա Սիրիայի պարագայում, ըստ նրա, իրավիճակը լրիվ այլ է:
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում,անմիջականորեն կապված է Թուրքիայի, Իրաքի և քրդերի հետ»,- ընդգծեց քաղաքագետը: Նա կարծում է, որ այն փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ Սիրիայում, կարող են ազդել նաև Հայաստանի վրա:
Նրա խոսքով, թուրքական զորքերի կենտրոնացումը թուրք-սիրիական սահմանում, ցույց է տալիս, որ թուրքերը անհանգստացած են նրանով, ինչ տեղի է ունենում Սիրիայում: Եվ այն, որ Սիրիան տեղահանում է իր զորքերը երկրի հյուսիս-արևելյան հատվածներից (Դերզոր, Ղամշլի), ցույց է տալիս, որ այնտեղ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ»,- նշեց նա և հավելեց որ այդ լուրջ իրադարձությունները կարող են փոխել տարածաշրջանի պատկերը: Իսկ դա, անկասկած, կանդրադառնա նաև Հայաստանի վրա»:
No comments:
Post a Comment