Friday, August 12, 2011

Էստոնիայի ՊՆ շենքի վրա հայ է հարձակվել

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, երկրի Պաշտըպանության նախարարությունում կրակոցներ արձակած, այնուհետև ինքնասպանության դիմած հայազգի Կարեն Դրամբյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել: Այդ մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է Էստոնիայի Միավորված ձախ կուսակցության անդամ, Դրամբյանի գործընկերներից մեկը: Այս կուսակցությունը, ըստ աղբյուրի, այդ երկրում ռուսական համայնքի շահերի պաշտպանն է:
Ատրճանակով զինված Կարեն Դրամբյանը օգոստոսի 11-ին ներխուժել էր Էստոնիայի պաշտպանության նախարարության շենք, վեճի բռնվել անվտանգության աշխատակիցների հետ և ընթացքում սկսել կրակոցներ արձակել: Ոստիկանության տվյալներով, բացի ատճանակից, նա իր մոտ ունեցել է նաև պայթուցիկ նյութեր: Եվ երբ հատուկ ջոկատը սկսել է գրոհել ՊՆ-ի շենքը, Դրամբյանը ինքնասպանության է դիմել:
«Ես նրան շատ լավ ծանոթ չէի, բայց գիտեմ, որ նա ֆինանսական որոշ խնդիրներ ուներ: Նա չէր կարողացել վճարել կոտրած մեքենայի համար լիզինգը, և բանկը հարկադիր վաճառքի էր հանել նրա բնակարանը: Շատ հնարավոր է, որ նրա այս քայլը կարող է պայմանավորված լինել հենց այդ ծանր վիճակով», -լրատվամիջոցին պատմել է Դրամբյանի կուսակիցը, ով ցանկություն է հայտնել անանուն մնալ:
Վերջինիս խոսքով, Դրամբյանի դրաման հնարավոր է, որ քաղաքական ենթատեքստ ունի: Նա ակտիվ մարդ է եղել, ռուսական համայնքի ժողովներում քնդդատաությամբ է հանդես եկել էստոնական իշխանությունների հասցեին` կարծելով, որ Էստոնիայի ռուսալեզու բնակչությունը խտրականության է ենթարկվում:
«Չէ՞ որ նա հենց Պաշտպանության նախարարություն է գնացել հավանաբար այն նախարար Մարտ Լաարի հետ հանդիպման նպատակով, քանի որ այս նախարարը հենց հանդսիանում է ռուսալեզու բնակչության դեմ խտրականության գաղափարակիրը», -ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Կարեն Դրամբյանը ծնվել է 1954 թվականին, Հայաստանում, այնուհետև արտագաղթել Էստոնիա և 1990-ական թվականներին ստացել տեղի քաղաքացիություն: Աշխատել է իրավաբան և անդամակցել է Էստոնիայի ռուսալեզու Միավորված ձախ կուսակցությանը: 2009 թվականին նա առաջադրվել է քաղաքային խորհրդում ընդգրկվելու համար, սակայն չի ընտրվել:
Տալլինում Ոստիկանապետի տեղակալ Էրիկ Հելդնան հայտարարել է, որ Դրամբյանի գործողությունների մոտիվները դեռևս հայտնի չեն:

No comments:

Post a Comment