Tert.am. 15-11-2011- Օրեր առաջ կայացել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի մասնակիցների հերթական հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։Մասնակիցները Պուտինին հարցեր են ուղղել նաև միջազգային խնդիրների մասին։
Երբ մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ՌԴ վարչապետն ինչ է մտածում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին, Պուտինն ասել է. «Տվեք ինձ Թուրքիայի` ԵՄ անդամակցության մասին փաստաթուղթը և ես կստորագրեմ այն։ Ի՞նչ է, հո չեմ ափսոսում»։
Պուտինը կտրականապես հերքել է այն ենթադրությունները, թե Ռուսաստանը Լիբիայում և Սիրիայում տնտեսական շահեր է հետապնդում:
«Լիբիայում մենք մի քանի հարյուր միլիոն դոլար ունենք, այն էլ եվրոպական ընկերությունների հետ համատեղ, իսկ Սիրիայում՝ մոտ 1 միլիարդ»,– ասել է ՌԴ վարչապետը:
Անդրադառնալով Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանությանը՝ Վլադիմիր Պուտինն ասել է. «Սարսափելի բռնապետը ոչնչացվեց սարսափելի ձևով»։

No comments:
Post a Comment