Panorama.am15-11-2011- Ալիևների վարչակարգի մասին Թուրքիայում ճանաչված գրող Ջահիթ Քըլըչի սուր քննադատություններով հոդվածներն ու այդ հոդվածներից մի քանիսի հրապարակումը «Ազադլիգ» թերթում հունից հանել են Ադրբեջանի իշխանությանը:Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» և ավելացնում, որ այդ պատճառով, իշխող ընտանիքի վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքին ցուցում է տրվել հաղորդում հեռարձակել այն մասին, թե իբր նման գրող ընդհանրապես չկա և այդ անունը «Ազադլիգ»-ն է հորինել:
«Ազադլըգն» այդ կապակցությամբ գրում է, որ Ջահիթ Քըլըչը թուրքական haberx.com կայքի` նոյեմբերի 13-ի սյունակում անդրադարձել է այդ հարցին և տեղադրել թուրքական «Olke TV» հեռուստեսությանը տված իր հարցազրույցը:
Այս անգամ էլ ադրբեջանական ալիքն, ընտրելով կեղծիքով ժխտելու և սին պրոպագանդայի ճանապարհը, հայտնել է, որ նման գրող կա, բայց իրենց հետ զրույցում, իբրև նա ասել է, որ այդ հոդվածներից տեղեկություն չունի:
«Այդ անամոթները դիկտատորների շեփորահարներ են: Ես նման զրույց նրանց հետ չեմ ունեցել և չէի կարող էլ ունենալ: Որպես դրա պացույց կներկայացնեմ 11.11.2011-ին «Olke TV»-ում իմ հյուրընկալման տեսանյութը»,- «Ազադլիգ»-ի հետ զրույցում հայտնել է Ջ.Քըլըչը:
No comments:
Post a Comment