Tuesday, November 29, 2011

Ո՞վքեր են հայտնվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի «սեւ ցուցակում»

News.am. 29-11-2011- «Յենի Ազերբայջան» կուսակցության` Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Բախտիար Հաջիեւն օրերս «Շարգ» թերթում քննադատական հոդվածով է հանդես եկել` Բաքվին մեղադրելով անկարարողության մեջ: «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորը, ով նաեւ «Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիրն է, մասնավորապես, իր քննադատության «թիրախ» է ընտրել մի շարք պաշտոնյաների եւ օլիգարխների: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հաղորդում է, որ մեղադրանքները հասցեագրված են եղել Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին, Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին, «Ազերյոլսերվիս» ընկերության տնօրեն Ջավիդ Ղուրբանովին, Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւին եւ «Ազերէներջի» ընկերության նախագահ Էթիբար Փիրվերդիեւին:

Եթե Բախտիար Սադըգովը համարձակվում է նման քննադատական հայտարարությամբ հանդես գալ` ընդդեմ Ադրբեջանի ազդեցիկ դեմքերի, ապա բնական է, որ դա չի կարող տեղի ունենալ առանց «վերեւների» համաձայնության, գրում է «Ազադլըգը»: «Սակայն ո՞վ է լիազորել իշխող կուսակցության ներկայացուցչին նման հայտարարություններ անել: Չնայած «Ազերբայջան» թերթը Միլլի Մեջլիսի տպագիր օրգանն է, սակայն այն գերազանցապես վերահսկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի կողմից: Բախտիար Սադըգովն էլ Մեհթիեւի խմբավորման անդամներից է: Այսպիսով, այն բոլոր մարդիկ, ովքեր արժանացել են պատգամավորի քննադատությանը, իրականում ընդգրկվել են Ռամիզ Մեհթիեւի «սեւ ցուցակում»: Փաստորեն, Մեհթիեւը Սադըգովի միջոցով բարձրաձայնում է նրանց հեռացման վերաբերյալ իր ծրագրերի մասին»,-եզրափակում է թերթը:

No comments:

Post a Comment