Երեւանում, նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն, Մոսկվայի եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Այսօր մենք վերստին հավաքվել ենք միասին, որպեսզի գտնենք ուղիներ ի նպաստ Կովկասում հակամարտությունների լուծման եւ ճշմարիտ խաղաղության հաստատման: Շարունակելով նախորդ հանդիպումների ավանդույթը` կրկին հաստատում ենք, որ հոգեւորականության եւ հավատացյալների ջանքերն ի զորու են անմիջական կերպով բարերար ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի իրավիճակի վրա: Ցավոք, տարածաշրջանի շատ ժողովուրդներ նախկինի պես բաժանված են միմյանցից թշնամությամբ եւ անվստահությամբ: Մենք բոլորս կրում ենք մինչեւ վերջ չկարգավորված հակամարտությունների հետեւանքները: Քաղաքական արմատականները եւ ապակառուցողական այլ ուժեր փորձում են օգտագործել ազգային եւ կրոնական տարբերությունները հիմնավորելու համար իրենց հայտարարություններն ու գործողությունները, որոնք հիմնովին խորթ են կրոնական ավանդույթներին: Մենք հաստատապես կողմնակից ենք առկա խնդիրների լուծմանը բացառապես խաղաղ եւ օրինական միջոցներով: Կոչ ենք անում քաղաքական գործիչներին նոր ազդակ հաղորդել երկխոսությանը` ուղղված Կովկասում հաստատուն խաղաղությանը խոչընդոտող տարաձայնությունների կարգավորմանը: Հոգեւոր առաջնորդները պատրաստ են լուրջ մասնակցություն ունենալ այդպիսի երկխոսությանը:
Կոչ ենք անում աջակցել հետխորհրդային ողջ տարածքում ինտեգրման գործընթացներին` ուղղված հասարակական բոլոր շերտերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, նաեւ նրանց ազգային ինքնության իրացման, դավանանաքի ազատության եւ կրոնական գործունեության ապահովման ոլորտներում, հնարավորություն ընձեռել նրանց զարգացնելու իրենց մշակույթը, պահպանելու իրենց լեզուն: Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել փախստականների եւ հարկադրաբար վերաբնակեցվածների հանդեպ: Կարծում ենք, որ զանգվածային լրատվամիջոցները, հատկապես էլեկտրոնայինները, քիչ բան են անում միջկրոնական եւ միջազգային համագործակցությանը զորակցելու գործում: Անհրաժեշտ է լայն ամբիոն տրամադրել ոչ թե երկպառակություն, թշնամություն սերմանող ծայրահեղականներին, այլ կրոնական եւ ազգային համայնքների այն առաջնորդներին, ովքեր խաղաղություն են քարոզում եւ տրամադիր են միմյանց հետ երկխոսության: Վկայում ենք, որ մեր երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումները բավարար չափով ոչ միայն նպաստել են հակամարտությունների զինված փուլի դադարեցմանը, այլեւ թույլ չեն տվել, որ դրանք վերածվեն կրոնական հակամարտության: Կարեւոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքների շարունակումը` միջազգային իրավունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակական ջանքեր է պահանջում հրադադարի ռեժիմի եւ փոխվստահության ամրապնդման համար: Ողջունելով ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների մարմինների վերադարձման շուրջ պայմանավորվածությունները` վճռականորեն կոչ ենք անում հակամարտող կողմերին ապացուցել իրենց հավատարմությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության հանդեպ եւ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին, պայմանավորվել առաջավոր դիրքերից դիպուկահարների հեռացման մասին, գործնականում հաստատել միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների հստակ իրականացման պատրաստակամությունը:Կիսելով մարդկանց անհանգստությունը, ովքեր մտահոգված են պատմության եւ մշակույթի հուշարձանների ավերմամբ, հայտարարում ենք տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը բոլոր միջոցներով աջակցելու մտադրության մասին: Գիտակցելով մեր վրա դրված պատասխանատու առաքելությունը` հաստատակամորեն կոչ ենք անում պետական առաջնորդներին անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի թշնամությունն ու ատելությունը ընդմիշտ մնան անցյալում: Դիմում ենք մեր երկրների ավանդական կրոնների հավատացյալներին սիրո եւ խաղաղության խոսքերով: Հույս ունենք, որ անկեղծ հավատացյալ անձինք մշտապես հաշտեցման ոգի կսերմանեն ազգերի միջեւ հարաբերություններում եւ կդիմակայեն կրոնն պարսավելի նպատակներով ծառայեցնելու փորձերին: Թող Կովկասի բարեբեր հողի վրա հաստատվի կայուն եւ արդար խաղաղություն, իսկ մեր ժողովուրդները ժառանգեն բարօրություն եւ բարգավաճում»:

No comments:
Post a Comment