Tert.am. 29-11-2011- Նորվեգացի հոգեբույժները եկել են այն եզրահանգման, որ հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտոյա կղզում ահաբեկչություններ իրականացրած Անդերս Բրեյվիկն անմեղսունակ է և չի կարող իր արարքների համար պատասխանատվություն կրել: Ինչպես հաղորդում է Взгляд.ru-ն, եզրակացության համաձայն` Բրեյվիկը տառապում է պարանոիդալ-շիզոֆրենիկ բնույթի հիվանդությամբ:Հոգեբույժները պատրաստել են 230 էջանոց փաստաթուղթ: Նրանք Բրեյվիկի հետ 13 զրույց են ունեցել, որոնց ընթացքում պարզել են, որ նա 4 տարեկան հասակում սեռական բռնության է ենթարկվել:
Հանցագործի դատապաշտպանն ասել է, որ փորձագիտական եզրակացության համաձայն` Բրեյվիկը կարող է խուսափել ազատազրկումից և ուղարկվել հոգեբուժարան:
Հանցագործի դատապաշտպանն ասել է, որ փորձագիտական եզրակացության համաձայն` Բրեյվիկը կարող է խուսափել ազատազրկումից և ուղարկվել հոգեբուժարան:
No comments:
Post a Comment