Tuesday, November 29, 2011

Շարմազանովը ԱԺ փոխխոսնա՞կ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի փոխնախագահ է դառնալու Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Սույն որոշումը ՀՀԿ-ում արդեն հաստատված է, և փոխնախագահի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 5-ի հերթական քառօրյայում։
Նույն օրը ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա ԱԺ նախագահ։ ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրությունները լինելու են փակ, գաղտնի։ ՀՀ իրազեկ աղբյուրները հայտնում են, որ սույն որոշումները կայացվել են անցած հինգշաբթի անցկացված ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ։ Ըստ նույն աղբյուրների՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում քննարկվել է նաև ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել Նաղդալյանի թեկնածությանը, նշելով, թե՝ դեռ հարց է, նա հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ի ցուցակում կլինի՞, թե՝ ոչ։

No comments:

Post a Comment