Wednesday, November 16, 2011

Շեֆ ջան, հիմա գա՞մ Լիսկայի հետեւից

«Լրագիր» 15-11-2011- ՀՀԿ Խորհուրդը Արմենիա Մարիոտում տեղի ունեցած միջադեպից հետո արտահերթ նիստ է հրավիրել, Սյունիքի մարզպետի հարցը քննելու համար: ՀՀԿ Խորհրդի անդամները սենյակ են մտել շոկի մեջ:
“Ախր ոնց կարար տենց բան աներ էդ աննորմալը, ախր ուրիշ ծեծելու տեղ չկա՞, որ հյուրանոցի մեջտեղը ծեծեր: Ախր էդ հյուրանոցում ես հանք եմ ծախում, բան եմ անում: Ես ընդեղ առավոտ նոր հանք պետք ա ծախեի, էն էլ հաճախորդս տեսել ա, վախեցել թռել ա Հայաստանից”, զայրացած ասում է Վարդան Այվազյանը:
“Շեֆ ջան, պետք ա՞, տղեքին ասեմ կեղծ տեսագրություն սարքեն տանք ոստիկանությանը”, Սերժ Սարգսյանին է դիմում Սամվել Ալեքսանյանը:
“Շեֆ ջան, ուզում ես գնամ ասեմ ես եմ ծեծել”, առաջ է գալիս Գագիկ Բեգլարյանը:
“Իյա, էս Ռուբոն մեռած ա՞, որ դու պետք ա ծեծեիր, հա՞”, խանդում է Ռուբեն Հայրապետյանը:
“Շեֆ, իսկ եթե ասենք Սուրիկ Խաչատրյանը Կոնգրեսի անդամ ա, չեն հավատա՞”, ասում է Գալուստ Սահակյանը:
“Ով ասի”, հարցնում է Սերժ Սարգսյանը:
“Ես կասեմ, ինչ ա եղել որ, ինչի տենց բաներ ե՞մ ասում”, շարունակում է Գալուստ Սահակյանը:
“Հա բայց Կոնգրեսը կասի անդամ չեմ”, անկյունից ձայն է հանում Սուրիկ Խաչատրյանը:
“Տո դու սուս մնա հա, դու վաբշե խոսալու իրավունք չունես, Իջեւանի ընտրությունները քթներիցս բերեցիր, արա: Հազիվ մի կարգին բան էինք արել, ուրախացել էինք, էն էլ հարամեցիր”, զայրանում է Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանի վրա:
“Շեֆ, իսկ եթե նորից խմեմ ու մի ելույթ ունենամ: Բոլորը կզվարճանան, Լիսկայի արածն էլ կմոռանան”, ասում է Տիգրան Սարգսյանը:
“Շեֆ ջան, ճիշտ գաղափար ա ոնց որ թե: Արաղն ինձանից”, ուրախանում է Սամվել Ալեքսանյանը:
“Չէ, մի խմի, դու որ խմում ես անունս չես կարում տաս, ինչ ասես ասում ես”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Շեֆ ջան, հիմա ինչ, հանո՞ւմ ենք Լիսկային”, հարցնում է Հովիկ Աբրահամյանը:
“Չէ, հիմա որ հանենք, կիմանան ծեծելու համար ենք հանել”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Մեզ համար ավելի լավ չի՞”, հարցնում է Հովիկ Աբրահամյանը:
“Հովիկ, էդ խելքով էլ շտաբ ե՞ս ղեկավարելու”, զայրանում է Սերժ Սարգսյանը. “Բա որ մյուս մարզպետներն ու գյուղապետները տեսնեն ծեծելու համար հանում ենք գործից, ոնց են նախընտրական հանձնարարություններդ կատարելու”:
Հովիկ Աբրահամյանը սկսում է մտածել: Մյուսները մտածում են, թե նա էդ խելքով ոնց է շտաբը ղեկավարելու:
“Շեֆ, իսկ եթե հերքեմ, որ ծեծել եմ”, վախվորած նորից ասում է Սուրիկ Խաչատրյանը:
Սերժ Սարգսյանը թարս-թարս նայում է:
“Արա, դու չես հասկանու՞մ, որ ասում են սուս մնա”, զայրանում է Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը:
“Դու ավելի լավ ա պատմի ոնց եղավ”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Դե շեֆ ջան, ինչ ասեմ: Սովորականի պես էլի, մտա, հասա, ծեծեցի”, ասում է Լիսկան:
“Իյա, էս մեռածը Հուլիոս Կեսար ո՞րտեղից ա կարդացել”, մտածում է Սերժ Սարգսյանը:
“Արա, հո դու Կեսարը չես մեր գլխին”, ծիծաղում է Տիգրան Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նայում է Սամվել Ալեքսանյանին:
“Շեֆ ջան, հորս արեւ ես տենց շիշ չեմ փագում, ուկրաինացիք Կեսար չեն արտադրում”, ասում է Սամվել Ալեքսանյանը:
“Հլը էն Խաչիկն ուր ա, թող ինքը հլը պատմի ոնց եղավ”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Շեֆ ջան, դե ոնց պետք ա եղներ, Մարիոտի դեմով անցնում էի, մեկ էլ տեսնեմ Լիսկայի ավտոն: Դե էլ ինչ պետք ա անեի, ասի ժամանակ չկորցնեմ, մտնեմ բաժանեմ, քանի սա չի սպանել էդ մարդուն”, ասում է Խաչիկ Մանուկյանը:
“Շեֆ ջան, Վովան ա զանգել, ասում ա հիմա գա՞մ Լիսկայի հետեւից, թե չգամ”, ասում է Հովիկ Աբրահամյանը:
“Ասա թող փողոցն անցումով անցնի”, պատասխանում է Սերժ Սարգսյանը:
Lragir.am-ֆուտուրիստական դիտարկումների բաժին

No comments:

Post a Comment