Tert.am. 29-11-2011- Թուքրիայի կառավարության որոշմամբ՝ Շանլըուրֆայի հայկական Գերմուշ գյուղն ու այդ գյուղում գտնվող հայկական եկեղեցին հայտարարվել են զբոսաշրջության գոտի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր7» կայքը, նշված է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Շանլըուրֆայի նահանգային վարչության կողմից տարածված հաղորդագրությունում։Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ հայկական գյուղն ու եկեղեցին զբոսաշրջության գոտի վերածելու մասին նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։ Իսկ Նախարարների խորհրդը հավանության է արժանացրել այդ նախաձեռնությունը։
No comments:
Post a Comment