Monday, January 23, 2012

ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը 2012-ին ևս շարունակելու՝ Չավուշօղլուի առաջարկը չի ընդունվել

Tert.am. 23-1-2012- Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր առավոտյան տեղի է ունեցել ԵԽԽՎ Բյուրոյի նիստ, որը տհաճ անակնկալ է դարձել հայաստանյան պատվիրակության անդամների համար. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագծով Բյուրոյին առաջարկվել է ենթահանձնաժողովի աշխատանքը երկարաձգել ևս մեկ տարով: Առաջարկն արվել է ԵԽԽՎ այլևս նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլու կողմից: Ինչպես Tert.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը սրան ընդդիմացել է՝ ասելով, որ հայկական պատվիրակությունը աննպատակահարմար է համարում այդ ենթահանձնաժողովի գործունեությունը: Քանի որ այսօր առավոտվա դրությամբ Բյուրոյի նիստը վարել էր Մևլութ Չավուշօղլուն, Բյուրոն որոշել է շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը նաև 2012-ին: Սակայն քիչ առաջ, ի պատասխան հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հարցի՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ ենթահանձնաժողովը չի շարունակելու է իր գործունեությունը և հայկական պատվիրակության անդամների տպավորությունը սխալ է: Սա, հայկական պատվիրակության անդամները համարում են մեծ ձեռքբերում: Նշենք, որ այս պահին ընթանում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Յագլանդի զեկույցի ներկայացումը, ինչից հետո մեր պատվիրակության անդամները հարցեր կուղղեն ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին: Նշենք, որ ավարտվում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբեգի պաշտոնավարման ժամկետը, և այդ պաշտոնում երեք թեկնածուները առաջադրված են Բելգիայից, Լիտվայից և Հոլանդիայից:

No comments:

Post a Comment