Tert.am. 24-1-2012- Թուրքիայի ԱԳն-ն հանդես է եկել Ֆրանսիայի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կտրուկ քննադատությամբ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։ Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Անկարան դատապարտում է Ֆրանսիայի Սենատի որոշումը՝ կողմ արտահայտվել մի օրինագծի նկատմամբ, որը վառ արտահայտված անպատասխանատվության օրինակ է։
Թուրքական ԱԳՆ-ն, ինչպես նաև մի շարք թուրք չինովնիկներ, խոստացել են, որ Ֆրանսիայի որոշումը կբերի ռազմավարական գործընկերոջ կորստի, ինչպես նաև խոստացել է, որ Թուրքիան ձեռք կառնի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պայքարելու նշված որոշման դեմ։ Մասնավորապես, Անկարան քննարկում է Փարիզի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցման հնարավորությունը, ինչպես նաև խոստացել , որ կհայտնի օրինագծի հանդեպ իր վերաբերմունքի մասին՝ բոլոր հնարավոր ամբիոններից։
Ֆրանսիայի Խորհրդարանի Ստորին Պալատը ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել էր անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, ինչը ևս հանգեցրեց Թուրքիայի կտրուկ քննադատությանը և Փարիզից իր դեսպանի հետկանչմանը։ Այժմ խորհրդարանում հաստատված օրինագիծը 15 օրվա ընթացքում պետք է ստորագրվի նախագահ Սարկոզիի կողմից, որի կուսակցությունն էլ, ի դեպ, օրինագծի նախաձեռնողն է։
Ակնկալվումէ, որ Թուրքիայի արտգործնախարարը այսօր՝ հունվարի 24-ին ելույթով հանդես կգա թուրքական խորհրդարանում՝ կտրուկ քննադատելով ֆրանսիացի խորհրդարականների գործողությունները։
Tuesday, January 24, 2012
Անկարայի առաջին ջղաձգումները. Ֆրանսիայի քայլը որակվում է որպես անպատասխատու

No comments:
Post a Comment