News.am. 25-1-2012- Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նամակում Սարկոզին գրել է, թե ընդունված օրինագիծը որեւէ երկրի դեմ ուղղված չէ եւ կոչ արել հաշվի առնել 2 երկրների ընդհանուր շահերը։
Նամակի բովանդակության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
No comments:
Post a Comment