Tert.am. 21-1-2012- Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին, այդ թվում նաև «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված դատարանի վճռի մասին: Իր խոսքում Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել է. «Թուրքիայում արդարություն չկա: Օրենքի գերակայություն ասվածը միայն գրքերում է հանդիպում: Անգամ դատարանում եղած քննարկումներն են ցույց տալիս դեպքի ծանրությունը: Շատ կարևոր է , որ դատարանը լինի անկախ և անկողմնակալ: Հակառակ դեպքում այն չի կարող ապահովել արդարություն: Մի մասը նշում է, որ սրա հետևում կազմակերպություն կա, մի մասն ասում է` չկա: Մինչդեռ ոճրագործությունն իրականացվում է և ձգվում Տրապիզոնից մինչև Անկարա, այս ամենից հետո էլ մենք այս ամենի հետևում չենք կարողանում տեսնել որևէ կազմակերպության: Իսկ մի՞թե լինում է նման արդարություն»:
Saturday, January 21, 2012
Իսկ մի՞թե լինում է նման արդարություն. թուրք կուսակցապետը Հրանտ Դինքի վճռի մասին
Tert.am. 21-1-2012- Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին, այդ թվում նաև «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված դատարանի վճռի մասին: Իր խոսքում Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել է. «Թուրքիայում արդարություն չկա: Օրենքի գերակայություն ասվածը միայն գրքերում է հանդիպում: Անգամ դատարանում եղած քննարկումներն են ցույց տալիս դեպքի ծանրությունը: Շատ կարևոր է , որ դատարանը լինի անկախ և անկողմնակալ: Հակառակ դեպքում այն չի կարող ապահովել արդարություն: Մի մասը նշում է, որ սրա հետևում կազմակերպություն կա, մի մասն ասում է` չկա: Մինչդեռ ոճրագործությունն իրականացվում է և ձգվում Տրապիզոնից մինչև Անկարա, այս ամենից հետո էլ մենք այս ամենի հետևում չենք կարողանում տեսնել որևէ կազմակերպության: Իսկ մի՞թե լինում է նման արդարություն»:
No comments:
Post a Comment