1in.am. 11-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, երեքշաբթի օրը ժամանելով Նիկարագուա, Դանիել Օրտեգային իր «եղբայր նախագահ» է անվանել, իսկ Նիկարագուան Իրանի նման` հեղափոխական երկիր։
Associated Press-ը հաղորդում է, որ իր երկրի միջուկային ծրագիրը պաշտպանելուց հետո Լատինական Ամերիկա ուղևորված Ահմադինեժադը համեմատել է Իրանի և Նիկարագուայի ժողովուրդներին` ասելով, որ երկուսն էլ «անվտանգության և արդարության կայացման պայքարի ճանապարհին են»:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ահմադինեժադը հանդիպել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ` ով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրում է Իրանի ուրանի հարստացման ծրագիրն օգտագործելով՝ երկրին անարդար կերպով սպառնալու մեջ:
No comments:
Post a Comment