Tert.am. 20-1-2012- Վեյկ ան Զեեում ընթացող Tata Steel շախմատային փառատոնի A մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց նախավերջին հորիզոնականում ընթացող Վուգար Հաշիմովին և ամենայն հավանականությամբ միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը. Նավարա - Կառլսեն պարտիայում 52 քայլ հետո դիրքը հավասար է:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստից 48 քայլ պահանջվեց ադրբեջանցուն պարտության մատնելու համար: Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր: Մյուս բոլոր պարտիաներն ընթացքի մեջ են: Մրցաշարային աղյուսակին կանդրադառնանք տուրի ավարտին:
No comments:
Post a Comment