Thursday, January 26, 2012

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ նախագահողի հատուկ ներկայացուցիչը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հունվարի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահողի (Իռլանդիա) հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեդրեյք Մերֆիին, ով տարածաշրջանային ճանաչողական այցով ժամանել էր Երեւան: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Հատուկ ներկայացուցչի գործունեության նախատեսվող շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, մասնավորապես, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, աջակցության ցուցաբերման եղանակները:

No comments:

Post a Comment