Thursday, January 26, 2012

Գյուլի կինը Ֆրանսիայի դեսպանի տիկնոջը չի հրավիրել ճաշի

HayNews.am. 25-1-2012- Թուրքական մանրախնդրության հերթական դրսևորումն այս անգամ ի հայտ է եկել ամենաբարձր մակարդակներում: Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլն Անկարայում հավատարմագրված դեսպանների կանանց ճաշի է հրավիրել: Հրավերներ ստացել են բոլոր դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կանայք, բացի Ֆրանսիայի դեսպանի տիկնոջից: Ճաշին հրավիրվել է 90 մարդ, սակայն Ֆրանսիայի դեսպանի տիկինը տեղ չի գտել այդ ցուցակում: Պատճառն այն է, որ Ֆրանսիայի Սենատն օրերս ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

No comments:

Post a Comment