Tert.am. 22-1-2012- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքին հարցերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Yurd TV –ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի առջև ծառացած մարտահրավերներին` նշել է, որ «Ադրբեջանին չի հաջողվել լուծել միայն մեկ խնդիր` ղարաբաղյան հարցը»:
Իսկ կարևոր ձեռքբերումներից նա առանձնացրել է Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ ընտրվելը:
«Միջազգային հանրությունը վերջին տարիներին ապրում է ամենալարված գործընթացները, ներառյալ` 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունն ու Անվտանգության խորհուրդը պետք է առավել զգայուն ու արդար լինեն հրատապ հարցերում որոշումներ կայացնելու առումով»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Նա մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության հարցում «անարդար» դիրքորոշման մեջ: «Ադրբեջանի ու Հայաստանի հանդեպ այս հարցում կիրառվում է նույն մոտեցումը, և երկու կողմերն էլ դիտարկվում են մեկ տեսանկյունից»,- դժգոհել է ադրբեջանցի պաշտոնյան:
Մամեդովը կոչ է արել Արևմուտքին` «համաշխարհային գործընթացներում արդար մոտեցում ցուցաբերել, չցուցաբերելու դեպքում` կտուժեն բոլոր պետությունները, այդ թվում` համաշխարհային քաղաքականության առաջնորդները, քանի որ այդ առաջնորդությունը պահպանելու համար անհրաժեշտ է լինել արդար»:
Monday, January 23, 2012
Բաքուն Արևմուտքից կրկին արդարություն է պահանջում

No comments:
Post a Comment